Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

«Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա: