Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ին կալանավորված Դավիթ Մաթևոսյանի գործով որոշումը․ Առավոտ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը որոշել է, որ խոչընդոտվել է դիմողի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու (Կոնվենցիայի 11-րդ հոդված) իրավունքը:

Բացի այդ դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը, վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 13 հազար 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը:

 

Ավելին՝ այստեղ