Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը դատապարտում  է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիա․ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Հայաստանը դատապարտում  է Սիրիա Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը։ Նա նշեց, որ Կառավարությունը մտահոգված է այդ  իրավիճակով, քանի որ դա «ավելի կխորացնի Սիրայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»։

 «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց  իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Ես ուզում եմ ընդգծել՝ ինչպես տեղյակ եք Հայաստանը  Սիրիայում՝ Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք այն կշարունակենք իրականացնել»։

Վարչապետն առաջարկեց կառավարության նիստի օրակարգի քննարկումից հետո դռնփակ ռեժիմով  քննարկում իրականացնել և մտքեր փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշման վերաբերյալ։