Բացել լրահոսը Փակել լրահոսը
1470409557,425
A A
Հասարակություն

Ո՞վ էր ահազանգել դպրոցում ռումբի առկայության մասին․ ոստիկանության մանրամասները

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 16-ին բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված:

Անչափահասները հանձնվել են ծնողներին:
Նախապատրաստվում են նյութեր: