Բացել լրահոսը Փակել լրահոսը
qamishloyum-ayrvum-e-turqakan--n162498-1
A A
Քաղաքականություն

«Քամիշլոյում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն. մոտակայքում հայերի տներ են». Կ. Հովհաննիսյան (տեսանյութ)

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քամիշլոյի Բաշիրայի թաղամասում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն: Տունը պատկանում է քրդի, սակայն գտնվում է հայերի տների հարևանությամբ:

Կապ եմ հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ: Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդեոկապով ես էլ ականատես եղա պայթուններին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա»,-գրել է Կարեն Հովհաննիսյանը: