Բացել լրահոսը Փակել լրահոսը
resized_56d50_d2c8ddfcmansetc
A A
Քաղաքականություն

Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում․ Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք», գրում է Ermenihaber.am-ը:

«Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձում են ձևավորել մեր հարավային սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Խաղաղության ակունք» օպերացիայով մենք կչեզոքացնենք մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքը»,- Twiiter միկրոբլոգի իր էջում գրառել է Էրդողանը:

Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին:

Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Աղբյուր՝ Ermenihaber.am