Բացել լրահոսը Փակել լրահոսը
71828248_1299493843544739_5122282674152538112_n
A A
Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանը անում է չափազանց անհեթեթ հայտարարություններ․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ասում է՝ տխրում է, երբ Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը քայլ առ քայլ վարկաբեկում է ինքն իրեն։ Մինչդեռ, ըստ պատգամավորի՝ Վիտալի Բալասանյանի վաստակը Արցախյան ազատամարտում, ինչպես նաև 2016 թ․ ապրիլին, անուրանալի է։

«Վիտալի Բալասանյանը, ներքաշվելով նման քաղաքական դիրսկուրսների մեջ, անում է չափազանց անհեթեթ հայտարարություններ, որոնց լուրջ վերաբերվել հնարավոր չէ։ Նա փորձում է ինչ-որ ալիք առաջ բերել, մինչդեռ, ծանոթ լինելով արցախցիների մոտեցումներին, գիտեմ, որ այդ դիրքորոշումը որևէ ազդեցություն չի կարող վայելել Արցախում, ավելին՝ նրանք նույնիսկ քննադատում և ամաչում են նման հայտարարությունների համար, որոնք հնչում են Արցախից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ երկու հայկական պետությունների հարաաբերություններում նեղ անձնական շահերը տեղ չունեն։

«Իմ դիտարկմամբ, միգուցե կան որոշ չփակված հաշիվներ «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների հետ, և այդ անձնական խնդիրները հանրայնացվում են, և դրանց փորձում է տրվել Հայաստան-Արցախ հարաբերությունների ֆոնին գնահատականներ, որոնք անթույլատրելի են»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին, որում ասել է․

«Մենք 2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք, հիմա հայտարարում եմ` բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք, ովքեր կփորձեն ոտնձգություն իրականացնել թե՛ իմ, թե՛ ժողովրդի, թե՛ պետության, թե՛ սահմանների, ու թե՛ Ղարաբաղի իշխանությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: