Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ով է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Ջուլիանիին Հայաստան հրավիրլու որոշման հետևում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն:

Սեպտեմբերի 27-ին, Washington Post- ը հաղորդել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երևան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետևում կանգնած է Ռուսաստանը:

Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով ՝ օրակարգի փոփոխության հետ կապված որևէ բացատրություն չի տրվել:

Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սակայն այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ:

Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երևանում, Polygraph.info- ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում:

«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից», - ասաց Հաուերը:

Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազևը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչև անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին :

Սերգեյ Գլազևը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաև առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազևի դեմ 2014 թ-ին ՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու և Ուկրաինայի արևելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար: