Բացել լրահոսը Փակել լրահոսը
9bcb2a02-42b5-4234-b331-3a9be3b03aa9_w800_h450
A A
Քաղաքականություն

Սիրիայի քրդերը չեն ուզում խաբված լինել ԱՄՆ-ի կողմից (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին։

՝՝Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ՛՛, ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերը ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլոք ։

Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է եւ՛ դեմոկրատ ե՛ւ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։

Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, ՝՝Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. Առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է՛՛, ասում է նա։
Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որը ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը ՝՝չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն՛՛։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով ՝՝կոչնչացնի՛՛ Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերը անցնեն թույլատրելի սահմանը։

Քաղաքական վերլուծաբան Մայքըլ ՕՀենլոնի խոսքերով, ճիշտ տեղը չէ Թուրքիայի հետ սպառնալիքներ փոխանակելու համար։ ՝՝Հարկավոր է հարցերը լուծել տեղում, պրակտիկորեն՛՛, ասում է նա։

Չէ որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում են պաշտոնատար անձինք ասում, որ այս անորոշ իրավիճակը կարող է վերակազմավորվելու խրախուսանք դառնալ Դաեշի համար, որը թշնամին է ոչ միայն քրդերի ու Թուրքիայի, այլեւ՝ ԱՄՆ-ի։