Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյանի երկրպագուները սպասում են նրան «Ալեքսանդր» հյուրանոցի դիմաց (տեսանյութ)

«Ալեքսանդր» հյուրանոցի դիմացը բազմազարդ է։ Այստեղ են ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները, որոնք եկել են նրան տեսնելու և նրա հետ լուսանկարվելու համար։

Երկրպագուները վստահ չեն, որ Քիմ Քարդաշյանը հյուրանոցի ներսում է, բայց ոմանք էլ նշում են, թե տեղեկություն ունեն, որ նա ներսում է։

Հյուրանոցի անվտանգության աշխատակիցը մեզ հրաժարվեց որևէ տեղեկություն տալուց, պատճառաբանելով, թե չի կարող ինֆորմացիա տրամադրել։

Քիմ Քարդաշյանի գործունեությանը, երկրպագու Մարի Կարապետյանը վաղուց է հետևում։ «Որպես հայ, որը գտնվում է Հայաստանից դուրս, մեր երկիրը ներկայացնում է լավագույնս։ Իր գործունեությունը իմ դուրը գալիս է, նա շատ տարբերվող է»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող։