Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«WCIT 2019» միջոցառման հանդիսավոր բացումը Հանրապետության հրապարակում. ֆոտաշարք (տեսանյութ)

Հանրապետության Հրապարակում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացնում է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտության համերգ:

Համերգը կայանալում է հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ World Congress on Information Technology (WCIT)-ի շրջանակում։

WCIT-ը աշխարհի խոշորագույն ՏՏ իրադարձությունն է, որը միավորում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համաշխարհային հսկաների ղեկավարներին, առաջատար ընկերություններին, կրթական և գիտահետազոտական կենտրոններին, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին և այլն: