Բացել լրահոսը Փակել լրահոսը
9ef1632
A A
Հասարակություն

Արման Թաթոյանը՝ «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։

Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։

Հիշեցնենք, որ այսօր հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի վրա։