Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ազատվելու ենք նրանցից, ովքեր արատավորում են հրշեջի անունը․ Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ նախարարությունում օրերս արդեն կսկսվեն օպտիմալացման աշխատանքները։

Նրա խոսքով՝ նախարարությունում կան կրկնվող վարչություններ, կան նաև մարդիկ, որոնք արատավորում են փրկարարների անունը։ Հենց այս խնդիրները պիտի լուծի մոտալուտ օպտիմալացումը։

«Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի։ Շատ շուտով մենք անելու ենք կառուցվածքային փոփոխություններ։ Դրա ընթացքը կսկսվի արդեն մի քանի օրից, արդեն հասել ենք այդ ժամին։ Մենք աշխատելու ենք ազատվել այն մարդկանցից, որոնք արատավորում են հրշեջի անունը»,- նշեց նախարարը։