Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սպասում եմ, որ Լավրովը նույն կերպ հայտարարություն անի Ալիևի հայտարարության վերաբերյալ. պատգամավոր (տեսանյութ)

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը սպասում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույն կերպ արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ինչպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ես սպասում եմ, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը պետք է չեզոք լինի, նմանատիպ հայտարարություն անի նաև Ալիևի հայտարարության վերաբերյալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում։