Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկություն անցկացրեց և 98 կողմ, 1 դեմ, ձայների հաշվարկով ընդունեց այդ նախագիծը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը:

2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ Սահմանադրական դատարանն է որոշելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ:

Անհրաժեշտ է 6 ձայն, որպեսզի որոշումն ընդունվի: Հրայր Թովմասյանը չի կարող մասնակցել որոշմանը: