Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը փակ-գաղտնի քվեարկությամբ կանցկացվի

Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկություն կանցկացնի` Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի շուրջ:

Քվեարկությունը կսկսի ժամը 11:00-ին և կտևի մեկ ժամ: Նշենք, որ նախագիծը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅗-ի դրական ձայների դեպքում։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, խորհրդարանական մյուս ուժերից «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու: