Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնավաճառների պատճառո՞վ

Սպորտ

Թուրքական «Վաթան» թերթը երկրի առաջատար ֆուտբոլային թիմերից մեկի` Ստամբուլի «Ֆեներբախչեի» վերջին ժամանակներին անհաջող ելույթներ ունենալու համար մեղադրել է տեղի ... մարմնավաճառներին:

Ինչպես տեղեկացնում է օրաթերթը, վերջինները խելքահան են արել թիմի երեք բրազիլացի ֆուտբոլիստներ Վեդերսոնին, Բիլիկային ու Անդրե Սանթոսին (ի դեպ, բոլորն էլ պաշտպաններ են), որոնք պարզապես չեն հետեւում մարզական կենսակարգին եւ կորցրել են իրենց մարզավիճակը:

Ակումբի նախագահ Ազիզ Իլդիրիմն եւ թիմի գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Քրիստոֆ Դաումն առայժմ չեն մեկնաբանել այդ լուրը, իսկ ֆուտբոլիստներն ամենուր հերքում են այն:

Հարկ է նշել, որ «Ֆեներբախչեն» երկրի առաջնության մինչեւ 12-րդ տուրը վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին երեք խաղերում պարտություն կրելով` ներկայումս զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: