Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը պիտի լինի ապաքաղաքական. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ է դարձել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Հայաստանում Սահմանադրական դատարանը չի վայելում հանրության վստահությունը:

«Այդ անվստահությունը պայմանավորված է տարիներ շարունակ ակնհայտ կեղծված ընտրությունների լեգիտիմացմամբ անհասկանալի տարընթերցումներ և ենթադրող վճիռների կայացմամբ, որոնք օրվա իշխանություններին հնարավորություն են տվել դրանք մեկնաբանել յուրովի»,- նշեց Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները պետք է հանրության համար անվիճելի լինեն:

«Պիտի լինի այն Սահմանադրական դատարանը, որն ապաքաղաքական է, որի յուրաքանչյուր դատավոր չունի որևէ պարտավորություն որևէ մեկի, կառույցի, որևէ ժամանակաշրջանի իշխանության նկատմամբ և բացարձակ անկախ է որոշումներ կայացնելու առումով: Սա է այն դատական համակարգը և այն բարձրագույն Սահմանադրական մարմինը, որը բոլորս ուզում ենք ունենալ»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: