Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայտարարություններից բացի, պետք է կարողանանք անցնել գործնական քաղաքականության դաշտ․ Արա Պապյան (տեսանյութ)

ԵԱՏՄ նիստին գնահատական տալու համար պետք է սպասել, թե այն ինչ արդյունքներ կտա, կարծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը։

Նա այս հանդիպումը կարևորում է նրանով, որ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներն այցելեցին Հայաստան, այլ նաև  Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։

Նրա կարծիքով՝ Իրանի նախագահի հետ հանդիպումը Հայաստանի համար կարևոր է, սակայն երբ վերլուծում ենք վերջին մեկուկես տարվա զարգացումները, տեսնում ենք, որ քննարկվող խնդիրները մշտապես կրկնվում են, և առաջընթաց չի երևում։

«Փետրվարին, երբ վարչապետը Թեհրան այց էր կատարել, այնտեղ ևս քննարկվում էր էներգետիկ համագործակցության հարցը, այսինքն՝ գազ էլեկտրականության դիմաց ծրագրի ընդլայնումը»։

Արա Պապյանի կարծիքով՝ կարեւոր էր նաեւ Հայաստանում Հասան Ռոհանի և Վլադիմիր Պուտին երկկողմ հանդիպումը, սակայն, նշում է նա, պետք է նկատել, որ այն Ադրբեջան-Ռուսատան-Իրան եռակողմ ձևաչափի համագործակցության մաս է կազմում։

«Ալիևը, որ գտնվում է Սոչիում, պիտի երկկողմ հանդիպում ունենա Պուտին հետ, որը նշանակում է եռակողմ հանդիպումը կամբողջանա։ Մենք տեսնում ենք, այդ եռյակի սերտ համագործակցությունը, այնպես որ մենք, հայտարարություններից բացի, պետք է կարողանանք անցնել գործնական քաղաքականության դաշտ»,- հավելեց նա։