Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ակտիվ դերակատարում ստանձնել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև. իրանագետ (տեսանյութ)

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մշտապես ունեցել է դրական հարաբերություններ, և նշել, որ ԵԱՏՄ շրջանակներում հանդիպումը մեր հարաբերությունների նոր փուլի է բերելու, ճիշտ չէ,-նշում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Նրա կարծիքով՝ այն, որ Իրանը ակտիվորեն փորձում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա։

«Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ակտիվ դերակատարում ստանձնել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև հատկապես տնտեսական  հարաբերություններում, քանի որ հանդիսանում է միակ երկիրը, որը ունի ցամաքային սահման Իրանի հետ։ Իրանում բավական դրական վերաբերմունք և սպասումներ կային այս այցի հետ կապված»։

Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպման ընթացքում մի քանի կետով նշեց այն ծրագրերը, որոնց շուրջ կարող են համագործակցել Հայաստանի հետ։

Դրանք հիմնականում վերաբերում էին էներգետիկ ոլորտում համագործակցությանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Հասան Ռոհանին իր խոսքում  հպանցիկ անդրադարձ կատարեց՝ երկաթգծի հետ կապված։

«Դա ազդակ էր հայկական կողմին, որ այդ ծրագիրը հետաքրքրում է իրանական կողմին, ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձում է  բացատրել, որ  դրա կարիքը չկա։ Միգուցե այն թանկ է և ձեռնտու չէ, բայց ռազմավարական կողմից պետք է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ Պետք է ազդակները վերցնել և ծրագիրը կյանքի կոչել, քանի որ այն շատ կարևոր է Հայաստանի համար»,- նշեց նա։