Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132390
A A
Քաղաքականություն

Ինչքան հասկացա՝ բացի Արփինե Հովհաննիսյանից բոլորը վիրավորվել են. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է երեկ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հայտարարությանը:

«Արփինե Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում տվել է սխալ գնահատականներ քաղաքական իրողություններին, և նաև իմ անձին վերաբերող, որի պատասխանները ես հնչեցրել եմ այդպիսի ձևակերպմամբ: Եթե որևէ մեկը վիրավորվել է դրանից, բայց ես ինչքան հասկացա՝ բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են, և լյուստրացիա նկատեցի այստեղ: Վիրավորվածների մեջ տեսնում եմ այն ռեսուրսը, որը տիկին Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր ամբողջ ռեսուրսը կկիրառի՝ այդ երիտասարդների հետ կապված իրավական թնջուկը լուսաբանելու համար: Այդ ռեսուրսի մեջ տեսնում եմ ֆեյքեր՝ հայհոյանքների տեսքով, ես չեմ ջնջելու, դրանք արժե, որ դուք նայեք, Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսը»,- ընդգծեց նա: