A
A
Ինչի՞ց եք վախենում. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, հստակ բնորոշումներ, հստակ փաստեր, թե ո՞ր դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել, և ո՞ր դեպքում եմ ես կարգապահական խախտում թույլ տվել»,- այս մասին այսօր Արմնյուզ հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման տաղավարում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը՝աց նա։
Նրա կարծիքով և մեկնաբանմամբ, այս պրոցեսը քաղաքական է, և հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է սահմանադրությանը։
Տեսանյութը՝ armnews-ի