ԵԱՏՄ զարգացման համար պետք է շատ ավելի մեծ ջանքեր և գումարներ ներդրվեն․ Լուկաշենկո
Աջակցիր «Ա1+»-ինԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայված նիստին ելույթ ունեցավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր գնահատեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը։
Ըստ Բելառուսի նախագահի՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում առկա խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել:
Ի դեպ, 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության նախագահությունը ստանձնելու է Բելառուսը։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսն ամբողջ լրջությամբ պատրաստվում է այս ժամանակահատվածին:
«ԵԱՏՄ-ն շատ երիտասարդ սուբյեկտ է: Դրա զարգացման համար պետք է շատ ավելի մեծ ջանքեր և գումարներ ներդրվեն, որպեսզի ստեղծվեն համապարփակ և արդյունավետ տնտեսական միություն, ստեղծվեն ընդհանուր շուկաներ, ձևավորվեն ընդհանուր արդյունաբերական քաղաքականություններ և իրականացվեն ԵՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները ոչ ուշ, քան 2025 թվականը կամ նույնիսկ ավելի վաղ», -շեշտեց նա։