Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին Նիկոլ Փաշինյանը բացման խոսքով հանդես եկավ։

«Մեր կառույցը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ամրանում է։ Այն արդեն ապացուցել է իր կենսունականությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում։ Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն իր ներդրումը կբերի այդ գործում։ Այս տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է, մենք մաքսիմալ ջանք ենք գործադրել՝ այս վճռական դերի իրականացման համար և այսօրվա նիստին, որին բացի ԵԱՏՄ անդամ երկրներից՝ մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, դարձավ մեր նախագահության յուրահատուկ գագաթնակետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ առաջին անգամ այսպիսի հանդիպման շրջանակներում անցկացվում է միջազգային ֆորում Եվրասիական մայրցամաքի տարանցման հնարավորությունների վերաբերյալ: