Բացել լրահոսը Փակել լրահոսը
50674_b
A A
Հասարակություն

3 ավտոմեքենաներ են բախվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենից դեպի կամուրջ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի սկզբնամասում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Սեդրակ Ե.), «Infiniti QX4» (վարորդ` Արթուր Հ.) և «Ford Transit» (վարորդ` Արմեն Վ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: