Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0929
A A
Հասարակություն

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականցումը շատ կարևոր է․ ԵՄ ներկայացուցիչ (տեսանյութ)

Ընթանում է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գրության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի նիստը։ 

Նիստին մասնակցում են Եվրոպական միության տարբեր պաշտոնյաներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ։

Բացման խոսքում նիստը վարող Կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ողջունեց Եվրոպական միության ներկայացուցիչներին՝ նշելով, որ 2020 թվականին Հայաստանի-ԵՄ համագործակցության տեսանկյունից բոլոր ոլորտները մեծ նշանակություն են ունենալու։ 

«Հաշվի առնելով նաև 2020 թվականից հետո հիմնական համագործակցության կետերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Արևելյան գործընկերության ձևաչափում։ Ուստի կարծում եմ՝ բոլոր այն հարցերը, որ ընդգրկված են, և 2020 թվականին պետք է անդրադառնանք, շատ կարևոր են»,- շարունակեց Անափիոսյանը։

Ի պատասխան՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպական ռազմավարության և գործիքների բաժնի ղեկավար Աննա Սթրազկան շնորհակալություն հայտնեց ներկաներին։ Սթրազկան նշեց, որ իրենց համար շատ կարևոր է  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի (ՍԵՊԱ) իրականացումը։ 

«Մենք շատ ուրախ ենք, որ կսատարենք ձեզ ձեր ջանքերով։ Ես գիտեմ, որ լուրջ առաջընթաց եք ունեցել անցյալ տարվանից ի վեր։ Մենք ուրախ կլինենք ավելի մանրամասն դիտարկել դա»,- շեշտեց նա՝ կարևորելով այսօրվա քննարկման հետաքրքիր ընթացքը։