Բացել լրահոսը Փակել լրահոսը
71042153_2652996011377583_6413903121017208832_n
A A
Մշակույթ

Ցանկացած մշակութային հուշարձան պետք է նաև կոլորիտ, ձայն ու պատկեր ունենա. Արա Թարվերդյան

«Բացի հուշարձանների պահպանությունից՝ մեր գործառույթն է նաև դրանց հանրահռչակումը»,- ասում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը` նշելովոր ցանկացած մշակութային հուշարձան պետք է ունենա նաև ձայնպատկեր ու կոլորիտ:

«Մեր որդեգրած նոր` ինտենսիվ զարգացման քաղաքականության արդյունքում վերջին 2 տարում այդպիսի միջոցառումները ավելի են շատացել»,-նշում է Արա Թարվերդյանը և տեղեկացնում,որ սեպտեմբերի  28-ին և 29-ին՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, բոլոր արգելոց-թանգարաններում սպասվում են մշակութային միջոցառումներ:

«Զուգահեռ Ամբերդում մենք անելու ենք «Ծաղրածուների փառատոնը», որը կազմակերպում ենք ամեն տարի և աշխատելու ենք այն դարձնել միջազգային փառատոն»:

ՊՈԱԿ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանն էլ նշեց, որ մեկ այլ միջոցառում անցկացվելու է Լոռու բերդում:

«Ամբողջ միջոցառումը լինելու է բեմականացված, և Կյուրիկե իշխանն ինքը ուղեկցելու է այցելուներին ու պատմելու բերդի մասին: Ամբողջովին ներկայացվելու է միջնադարյան կենցաղըմենք ցույց ենք տալու հայ հանրությանը և օտարերկրացիներինթե ինչպիսի մշակույթիշխանություն և արքունական վարք ենք ունեցել մենք` որպես թագավորություն»:

Միջոցառումն այս տարի համընկել է Լոռու բերդի հիմանդրման 999-ամյակի հետԸնթացքում ռոք խմբերի կողմից հնչելու են միջնադարյան երաժշտության հիմքի վրա ստեղծված երգեր:

Ամբերդում և Լոռու բերդում անցկացվող միջոցառումների մուտքը ազատ է այցելուների համար:

Հանդիպման վերջում Արա Թարվերդյանն անդրադարձավ նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցիննշելով,որ այս հարցում շատ կարևոր են  հանրության ընկալումն ու գործողությունները.

«Պետք է հանրային միջավայրում ստեղծվի նոր գիտակցություն հուշարձանների հանդեպոր նրանք չձգտեն դրանք փչացնելիսկ մենք շարունակենք պահպանել»: