Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան․ նախարարը՝ գերիների հնարավոր փոխանակման մասին (տեսանյութ)

«Այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև դա խիստ մարդասիրական քայլ է, նրանք հանցագործություն չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից», - անդրադառնալով Ադրբեջանում գերիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հնարավոր փոխանակմանը՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցին ԱՄՆ և Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիմանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այսպես, թե այնպես, ինչ-որ պահի տեղի է ունենալու։

«Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ, եթե դատեք, ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում։ Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկեր է, մենք ունենք բազմաթիվ հարցերի օրակարգեր, որոնք վերաբերում են տարածաշրջանի անվտանգությանը, երկկողմ հարաբերությունների խորացմանը և ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին»,- ընդգծեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։