Բացել լրահոսը Փակել լրահոսը
71084700_502926080288104_1860214957975535616_n
A A
Քաղաքականություն

Երբեք այսքան ազատ և անկախ դատական համակարգ չի եղել․ ԲԴԽ նախագահ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ևս մասնակցում էր Գյումրու Սև բերդ ամրոցում ընթացող անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման ավարտից հետո Ռուբեն Վարդազարյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեց, որ ինքը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիմումը դեռ չի ստացել։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին «Մարտի 1-ի» գործով դատական նիստին Հայկ Ալումյանը, դիմելով դատարանին ասել էր, որ դիմել է ԲԴԽ նախագահին, որպեսզի վերջինս թվարկի «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակը։

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որբ երբ ստանա Հայկ Ալումյանի դիմումը, անպայման պատասխանելու է նրան։

Հարցին, թե դատավորների անուններ կնշի՞, նա ասաց․

«Կապված հարցադրումից՝ կորոշեմ ինչպես պատասխանել»։

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը՝ Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ունենանք այնպիսի դատարաններ, որոնց վճիռներին հանրությունը վստահի։

«Մեր դատական համակարգը կայուն է, լավ է աշխատում, կան թերություններ, որոնց շտկման վերաբերյալ ակտիվ գործողություններ են կատարվում»,- շեշտեց նա։

Հարցին, թե կարո՞ղ ենք վստահ լինել, որ այսօր դատարանների վրա ճնշում չկա, Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց, որ երբեք այսքան ազատ և անկախ դատական համակարգ չի եղել, քան այսօր է։