Բացել լրահոսը Փակել լրահոսը
15689969608527
A A
Պաշտոնական

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: 

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվեց առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետևողականության համար։