Բացել լրահոսը Փակել լրահոսը
aram orbeljan1
A A
Հասարակություն

Արամ Օրբելյանը՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորդության հիմքերից մեկի մասին (տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր «Մարտի 1-ի» գործով դատական նիստից հետո լրագրողներին ներկայացրեց դատարանի ներկայացրած հիմքերը։ 

«Մոտավորապես նշել է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի կայացրած որոշումը վերաբերելի չէ մեր գործին, ինչի հետ մենք համաձայն չենք»,- նշեց Արամ Օրբելյանը։ 

Նա անդրադարձավ նաև դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերից մեկին։ 

«Պարոն Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո, Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել  իր կաբինետում։ Այսինքն՝ չի եղել դատական նիստ, ինչը եղել է Դավիթ Գրիգորյանի պարագայում։ ՍԴ-ի մեկ այլ գործով, ոչ մերով,  այն կարգավորումը, որը հնարավոր է անձի ազատության հետ կապված հարցի որոշումը կայացնել առանց անձին լսելու՝ խախտում է Սահմանադրության 27-րդ հոդվածը, նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը։ Մենք արդեն 2-րդ դեպքն ունենք, երբ տիկին Դանիբեկյանն ընդունում է որոշում, որով խախտում կամ սխալ է մեկնաբանում Սահմանադրական դատարանի սևով սպիտակի վրա գրված որոշումները»,-պարզաբանեց Արամ Օրբելյանը։ 

Ըստ պաշտպանի՝ դատարանը իրավունք չուներ անձի ազատազրկման վերաբերյալ որոշում կայացնել առանց այդ անձին լսելու։