Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ohanyan Seyran2
A A
Հասարակություն

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Հայաստանից (տեսանյութ)

 «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ավարտից հետո Սեյրան Օհանյանի պաշտպանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի իր պաշտպանյալին15 օրով մեկնել Գերմանիա՝  բուժման նպատակով։ 

Սեյրան Օհանյանը Գերմանիայի բուժհաստատություններից մեկում  պետք է լինի հոկտեմբերի 21-ին, ժամը 09։30-ին։ 

Պաշտպանական մյուս կողմերը ևս միացան այդ միջնորդությանը։  Մեղադրող դատախազը միջնորդությունը չառարկեց։ 

 «Պայմանով, որ դատարանը պետք է ունենա երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը վերադառնալու է նշված ժամանակում։ Այդպիսի երաշխիք մենք համարում ենք այս խափանման միջոցի կիրառումը, որը չի ենթադրում սահմանահատման արգելք, այդպիսին կարող է լինել անձնական երաշխավորություն խափանման միջոցը»,- ընդգծեց պաշտպանը։  

 Դատավորը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կվերադառնա, ի պատասխան նա ասաց՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում, կախված է իր բուժման ընթացքից։ 

Դատարանը որոշեց թույլատրել Սեյրան Օհանյանին բացակայել երկրից։