Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հրապարակվում է Քոչարյանի կալանքի գործով որոշումը․ Ուղիղ (տեսանյութ)

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր, ժամը 17:00-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, պետք է հրապարակվի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Այս պահին դատարանի բակում ներկա են մեծ թվով ոստիկաններ: Դատարանի բակում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։