Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նրանք ասպարեզ են իջել առանց ծրագրերի. Հայրիկյանը՝ իշխանությունների մասին (տեսանյութ)

Այս իշխանությունը եկել է մերժելով։ Նրանք չեն եկել՝ որոշակի ծրագիր ներկայացնելով։ Իրենց նախաձեռնության շրջանում ասում էին «մերժիր Սերժին», իրենք հետո մեր համընդհանուր աջակցությունը տեսնելով, շփանալով՝ ընթացիկ ծրագրեր են հնարում։ Նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Նրանք ասպարեզ են իջել առանց ծրագրերի, ինչպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասպարեզ եկավ առանց ծրագրերի և հայտարարեց՝ ի՞նչ կարևոր է ծրագիրը, կարևոր է, որ լավ լինի մարդկանց համար։ Նա նույնպես ծրագրեր է մոգոնում, հետո հրաժարվում է, հրաժարվեց նրանից, որ Արմեն Սարգսյանը նախագահ լինել չի կարող,  ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու խոստումից, չհրաժարվեց «Սերժի հագով» կարված Սահմանադրությունից»։

ԱԻՄ նախագահը կարծում է, որ իշխանությունը ժողովրդին վնաս պատճառած անձանց  պատասխանատվության ենթարկելիս ցուցաբերում են ընտրողական վերաբերմունք:

Մանրամասները՝ տեսանյութում