Բացել լրահոսը Փակել լրահոսը
70949585_2665039976862731_6404787911924908032_n
A A
Քաղաքականություն

Թեև գործընթացը նախաձեռվել է ԱԺ-ում, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է․ պատգամավոր (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը, որը նախաձեռնել է «Իմ քայլը» խմբակցությունը, իրականացվել է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում։

«Ուզում եմ, որ հանրությունը հստակ իմանա, թեև գործընթացը նախաձեռվել է Ազգային ժողովում, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը Սահմանդրական դատարանի տիրույթում է։ Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց։ Նախկինում ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, քաղաքական մանիպուլիացիա անել, փորձում եք ճնշել գործադիր դատարանի, մենք ընտրել ենք այն ուղին, որը իրավական է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը բոլոր հիմքերը գնահատել է բավարար, այդ իսկ պատճառով հանդես է եկել նախագծով։ Պատգամավորը հստակեցնում է, եթե ՍԴ-ում բավարար քվե չլինի, որոշումը կհամարվի մերժված։

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ նաև իրենց խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, «մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։

Պատգամավորը շեշտեց՝ դա Հովիկ Աղազարյանի սեփական կարծիքն է, այն չի հանդիսանում խմբակցության կարծիքը։

«Նա արտահայտել է կարծիք, որը էմոցիոնալ մտորում է, որը վերաբերում է միայն նրան»,- ընդգծեց նա։

Ի դեպ, Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ուղարկած դիմումների հայերեն տեքստերը երեկ ուղարկվել են Ազգային ժողով։

«Ի՞նչ է այդ փաստաթուղթը, ես չգիտեմ, ես պատրաստվում եմ ՍԴ-ում Ազգային ժողովի ներկայացուցիչը պաշտոնապես խնդրի և պարզաբանում ստանա, թե ի՞նչ փաստաթուղթ է, որովհետև այդ փաստաթուղթը ո՛չ ստորագրություն ունի, ո՛չ ամսաթիվ»,- ասաց պատգամավորը։