Բացել լրահոսը Փակել լրահոսը
70427153_2664036720584506_8244410559005458432_n
A A
Քաղաքականություն

Կուսակցություններն անտարբեր են ՏԻՄ ընտրությունների նկատմամբ․ Էմին Երիցյան

«Քաղաքական կուսակցությունները շարունակում են անտարբերություն դրսևորել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ»,- նշում է Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուների կազմում ընդամենը 1-2 կուսակցականներ կան, և ընդամենը մեկ կուսակցական առաջադրում»։

Երիցյանի խոսքով՝ համայնքային ընտրությունների հարցում թույլ հետաքրքրության հետեւանքով համայնքները մնում են «իրենց յուղի մեջ տապակվող», և քաղաքական իրականությունը մնում է միայն երևանյան։

Հաջորդ խնդիրը, ըստ միության նախագահի, համայնքների խոշորացումն է։

«Վարչապետն էլ է նշել, որ խոշորացումը ժողովրդի կամքից է կախված»,- ասում է նա։

։Սակայն, ըստ Երիցյանի, վերջին խոշորացումը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, որովհետև բնակչության կարծիքը հաշվի չի առնվել։

Պարոն Երիցյանը բարձրաձայնում է նաև բարեփոխումների մասին քաղաքական փոփոխություններից հետո բովանդակային, արմատական քննարկումների բացակայության մասին և ավելացնում, որ  մարզպետներն էլ  գործում են առանց որևէ իրավական դաշտի և դուրս են Սահմանադրությունից։

«Իրականում վարչատարածքային ռեֆորմները պետք է սկսել հենց մարզերի մակարդակից, ոչ թե համայնքների»։

Էմին Երիցյանը կարծում  է, որ ԱԺ-ի  քաղաքական մեծամասնությունը պետք է սկսի նախաձեռնել բարեփոխումների հարցի քննարկումը։