Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artur-Vanecyan
A A
Քաղաքականություն

Գևորգ Պետրոսյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու մասին (տեսանյութ)

«Ինձ չեմ կարող թույլ տալ բացասական կարծիք հայտնել Վանեցյանի գործունեության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի համար Գևորգ Պետրոսյանը ափսոսում է։

«Ինքը թողել է սրտացավ մարդու տպավորություն, հիմա այն չէ, որ ինքն այլևս պաշտոնյա չէ, սկսենք քարկոծել ոմանց նման, որ Վանեցյանին տեսնելուց կարող է պատերի տակով են ման եկել, հիմա Վանեցյանը պաշտոնյան չէ, արդեն դառել են հերոս, դա մեր ոճը չի»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև այն լուրին, թե Արթուր Վանեցյանը անդամակացելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

«Խոսակցություններ կարող են լինել, մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում, որ ով ուզի, այդ պահին մտնի ԲՀԿ։ Ցանկացած քաղաքացի, որն ուզում է մտնել մեր կուսակցություն, պետք է ընդունի մեր կուսակցության գաղափարախոսությունը։ Իհարկե, ցանկալի է, մի մարդ, որը հայրենանվեր է, բայց այսօր կանգնել ասել, որ այո, մենք ուզում ենք, որ Վանեցյանը գա, դա իմ ասելիքը չէ։ Եթե նման նախաձեռնություն կլինի, մենք ունենք կուսակցության ղեկավար, և ես նրանից առաջ կարծիք արտահայատելու ցանկություն չունեմ»,- ասաց նա։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկում չի եղել։

«Երկու օր առաջ եմ պարոն Ծառուկյանի հետ հանդիպել, նման քննարկում չի եղել»,- շեշտեց նա։