Բացել լրահոսը Փակել լրահոսը
143693
A A
Պաշտոնական

«Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը․

Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:

Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը: 

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա: 

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով: 

«Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի                ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)

N Կազմակերպություն անվանումը Պայմանագրի համարը և ամսաթիվը Պարտքի չափը

1 «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ N1-01.04.2017, 01.09.2013 574 491 741

2 «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ 31.03.2016 253 504 102

3 «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ 11.05.2016, 03.06.2016, 27.07.2017 233 815 923

4 «Սուարդի» ԲԸ Հ/Մ N1-10.07.2017, N1-01.12.2017 219 559 596

5 «Միրադա» ՍՊԸ N1-10.11.2016, N1.1-01.03.2017 192 064 443

6 «Կամուրջշին» ՓԲԸ N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014 131 325 161

7 «Բետոնիկա» ՍՊԸ 11.02.2013 115 501 315

8 «Շին Թրեյդ» ՍՊԸ 13.07.2018 98 612 371

9 «Ապառաժ» ՍՊԸ 15.06.2015 81 160 038

10 «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ N1-23.11.2016, N1-29.08.2018 60 132 468

11 «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ 11.02.2013 50 613 970

12 «Աննա Ավետիսյան» ԱՁ 31.12.2018 31 167 910

13 «Ռաֆայել» ՍՊԸ 01.03.2014 29 053 320

14 «Կամա» ՍՊԸ N1-04.05.2018 26 127 500

15 «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ 22.09.2014 22 412 903

16 «Ժակշին» ՍՊԸ N1-01.02.2018 21 953 199

17 «Ինքնաթափ» ՍՊԸ 25.06.2014 19 297 200

18 «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ N1-30.08.2018 15 801 400

19 «Քաջ-Տրանս» ՍՊԸ 11.02.2013 12 060 940

20 «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ  N1-01.06.2017 11 781 702

21 «Դանոյան Յուրա» ԱՁ 01.04.2018 7 407 000

22 «Գագիկ Երանոսյան» ԱՁ 10.10.2017 6 712 500

23 «Ավետիք Սարգսյան» ԱՁ 27.03.2015 3 469 534

24 «Բետպռո»  ՍՊԸ N1-01.07.2017           2 625 480

25 «Քեյ դի էյջ»  ՍՊԸ N1-29.08.2018 2 554 000

26 «Պյոտր Բլոխին» ԱՁ N1-02.08.2018 2 210 000

27 «Արարատ Թորոսյան» ԱՁ 21.10.2013 2 164 000

28 «Պատվական Ասոյան» ԱՁ             969 500

                                          2 228 549 216

09.09.2019

Հարգանքով՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ