Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գևորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Պետք է վեր կանգնենք անձնավորված ձևով կադրային հարցեր լուծելուց․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է «Իմ քայլը» խմբակցության նախագիծը՝ ուղղված Ազգային ժողովին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում։

Պատգամավորը չցանկացավ նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունը տալ՝ պատճառաբանելով, թե ինքը ընդդիմադիր կեցվածք ունի, և այն կարող է  ընկալվել որպես սուբյեկտիվ մոտեցում։

«Քանի դեռ ԱԺ-ում մենք չենք լսել այդ հիմնավորումները, ես կանխակալ կթվամ»,- ասաց նա։

Գևորգ Պետորսյանը հիմնավոր չի համարում այն, որ Հրայր Թովմասյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քավոր- սանիկ հարաբերությունների մեջ են։ Խմբակցությունում այդ նախագիծը դեռ չի քննարկվել։

«Մեր սկզբունքը մեկն է, ինչպիսի քննարկում կլինի, ինչ որոշում կկայցվի, մենք պետք է վեր կանգնենք անձնավորված ձևով կադրային հարցեր լուծելուց։ Մենք այսօր ասում ենք՝ նոր Հայաստանում ենք ապրում, եթե նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է կրկնվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա։ «Բարգավաճ Հայաստանը» դա կարևորում է որպես ելակետային սկզբունք»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։