Բացել լրահոսը Փակել լրահոսը
71199455_2462235377163710_5391762442860625920_n
A A
Քաղաքականություն

Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է։ Այցի շրջանակում սեպտեմբերի 19-ին Երևանում անցկացվեց ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ խորհրդակցություն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ խրախուսելով բոլորին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և դառնալ ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության մաս՝ ապահովելով ԱլԳ-ի համապատասխանությունը ներկա մարտահրավերներին ու ներառականությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ-ի, կառավարության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, գիտական հանրության, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ շահագրգիռ ներկայացուցիչներ:
Հուլիսին Եվրոպական միության գերատեսչությունները մեկնարկել էին խորհրդակցությունների շարք նվիրված Արևելյան գործընկերության 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ: Բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը: