Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՄԱԿ գլխ․ քարտուղարի ուղերձը՝ Խաղաղության միջազգային օրվա առթիվ (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվաառթիվ։

 

Խաղաղությունը ՄԱԿ-ի ողջ աշխատանքի հիմքում է:

 

Եվ մենք գիտենք, որ խաղաղությունն ավելին է, քան պարզապես պատերազմից զերծ աշխարհ:

Դա նշանակում է դիմակայուն և կայուն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հիմնարար ազատություններ և ձգտում է, այլ ոչ թե՝ պայքարում իր հիմնական կարիքների բավարարման համար:

Այսօր խաղաղությունը կանգնած է նոր վտանգի առջև. կլիմայական ճգնաժամը սպառնում է մեր անվտանգությանը, կենսապահովմանը և մեր կյանքին:

Հենց սրանով էլ պայմանավորված է այս տարվա Խաղաղության միջազգային օրվա թեմատիկ շեշտադրումը:

Այդ իսկ պատճառով իմ գլխավորությամբ հրավիրվելու է «Գործողություն հանուն կլիմայի» գագաթնաժողովը:

Սա գլոբալ ճգնաժամ է:

Միայն համատեղելով մեր ջանքերը հնարավոր է մեր միակ տունը դարձնել խաղաղ, բարգավաճ և ապահով մեզ և մեր ապագա սերունդների համար:

Խաղաղության միջազգային այս օրը կոչ եմ անում բոլորիդ.

Ձեռնարկե՛ք հստակ գործողություններ հանուն կլիմայի և պահանջե՛ք նույնը ձեր առաջնորդներից:

Սա մրցավազք է, որը մենք կարող ենք և պետք է հաղթենք: