Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Այնքան մեծ էր այդ ցանկը, մտածեցի՝ իմ անունն էլ կարող ա գտնեմ հրաժարականների մեջ». կատակեց Լիլիթ Մակունցը (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողներն այսօր փորձեցին պարզել, թե  հրաժարականների մասին լուրերն իրո՞ք ճիշտ են, և պաշտոնից կազատվեն նաև որոշ նախարարներ, մասնավորապես՝ ԱԻՆ, ՊՆ, նախարարները ու նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Ես նույնպես ծանոթացել եմ այդ ցանկին, որը հրապարակվել էր մամուլում, անկեղծ ասած այնքան մեծ էր այդ ցուցակը, որ ներկայացված էր, ես նույնիսկ մտածում էի, որ իմ անունն էլ կգտնեմ այնտեղ։ Կատակը մի կողմ, որևէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ, ես ինքս չունեմ տեղեկատվություն, որ որևէ մեկը հրաժարական է ներկայացնելու»։

Լիլիթ Մակունցը սակայն հավաստիացրեց, որ «Իմ քայլը»խմբակցությունում նման զարգացումներ չեն սպասվում, էնպես որ․․․․․։

Մանրամասն՝ Faktor.am-ի տեսանյութում