Բացել լրահոսը Փակել լրահոսը
դան
A A
Քաղաքականություն

ՊԵԿ նախագահը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է տեղեկությունները, թե նա ևս լքելու է իր պաշտոնը։

Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովում։ Հարցին, թե իր աշխատանքից դժգոհություն չկա՞, Անանյանն արձագանքեց։

«Եթե ասեմ, որ դժգոհություն չկա, ճիշտն ասած չեմ լինի։ Ինքս՝ որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն աշխատանքի թերակատարման համար։ Կարծում եմ, որ առողջ դժգոհությունը պետական կառավարման համար կարևոր ատրիբուդ է: Դժգոհություն ասածը Ձեր հարցի ենթատեքստից կռահելով, ասում եմ՝ այդպիսի դժգոհություն չկա»։