Բացել լրահոսը Փակել լրահոսը
143869-1
A A
Քաղաքականություն

Եթե մեկը որոշի 3 միլիոն գլուխ ոչխար ներմուծել Հայաստան, հիմա պետք է ՇՄԱԳ անցնի․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Կառավարությունը ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ պետական աջակցություն կտրամադրվի Հայաստանում ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը զարգացնելու համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի զեկուցմամբ՝ այսօր Հայաստանում ոչխարաբուծությունը համարվում է առավել ներուժ ունեցող անասնաբուծության ոլորտ։

«Միջազգային գների զարգացումը, նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում է, որ այս ներուժը հնարավոր է իրագործել մոտակա տարիների ընթացքում։ Փաստերից մեկն այն է, որ 2019 թվականի դրությամբ՝ արտահանման տվյալների զգալի աճ է նկատվել ինչպես կենդանի ոչխարների, այնպես էլ ոչխարի մսի պարագայում, իսկ գինը գրեթե 50 %-ով աճել է»,- ընդգծեց նա։

Ըստ Ավագ Ավանեսյանի՝ ծրագրի արդյունքում ձեռք է բերվելու 30 000 գլուխ ոչխար։ Ծրագրին մասնակցողներին կտրամադրվի վարկեր դրամով, առավելագույնը 12 % անվանական տոկոսադրույքով։

«Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի 1 գլխի հաշվով մինչև 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային կենդանու համար փաստացի վճարված գումարի 23%-ը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի գործունեություն իրականացնողների կոպերատիվների ձեռբերման նույն պայմանների դեպքում 27%-ը»,- ընդգծեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Թեմայի շուրջ մտահոգություն ուներ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, նա նշեց, թե ոչխարաբուծության զարգացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, օրինակ՝ այն կարող է անապատացման պատճառ դառնալ։

Նիկոլ Փաշինյան կատակեց․ «Եթե մեկը որոշի 3 միլիոն գլուխ ոչխար ներմուծել Հայաստան, հիմա պետք է ՇՄԱԳ անցնի․ իրավական բաց ունենք, այնպես որ պետք է լրացնել այդ բացերը»,- նկատեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։