Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Վարչապետ, դուրս արի». զոհված զինծառայողների մայրերը պատրաստվում են նստացույց անել (թարմացված)․ լուսանկարներ (տեսանյութ)

Զոհված զինծառայողների մայրերը ցույց են անում Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։

Այստեղ է նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Նա նշում է, որ ինքը հացադուլ կանի, եթե իրենց խնդիրը շուտափույթ լուծում չստանա։

«30 մլն դրամ տալու որոշում կայացվեց՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու համար։ Ես ցավակցում եմ այդ մայրերին, բայց եթե նրանց տվել են, մեզ էլ պիտի տան։ Մենք դիմում էինք գրել վարչապետին ու որոշել էինք՝ երեքօրյա ժամկետում եթե պատասխան չլինի, մենք նստացույց ենք անելու։ Մեր դիմումից արդեն անցել է 8 օր, ու պատասխան չկա»,- ասաց նա։

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզերից Երևան են գալիս նաև այնտեղ բնակվող մայրերը՝ ցույցին միանալու համար։

Կառավարության դիմաց զոհված զինծառայողների մայրերը շարունակում են ցույցը՝ «Վարչապետ, դուրս արի» վանկարկումներով։ Ցույցին ներկա է նաև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։ Նա վրդովված է շենքի դիմաց ոստիկանների ներկայությունից։

«Ոստիկանների էս պատը խայտառակ երևույթ է ու տարիներ շարունակ ձեր կառավարության դիմաց դրվելու է»,- նշում է նախկին զինծառայողը։ Նա նշում է՝ եթե վարչապետը նիստի է և չի կարող այս պահին իջնել հանդիպել մայրերի հետ, ապա թող գոնե մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա իջնի ներքև։

«Թող իջնեն, ասեն՝ վարչապետը նիստի է, չի կարող այս պահին մոտենալ, բայց դուք այն մարդիկ չեք, որ պետք է այստեղ նստեք»,- ասաց նա։