Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել (տեսանյութ)

Մեկնարկել է Կառավարության նիստը։ Մինչ օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ։

Վարչապետի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին։ Իսկ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին։

Վարչապետը տեղեկացրեց, որ նրանք լիարժեք լիազորություն ունեն ղեկավարելու այդ համակարգերը։ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհավորեց և հաջողություն մաղթեց առաջիկա գործունեությանը մեջ։