Բացել լրահոսը Փակել լրահոսը
70441390_2441736765909383_4087098322051923968_n
A A
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանը միակը չէ, ում ատենախոսության հետ խնդիրներ են եղել․ Սմբատ Գոգյան (տեսանյութ)

2018 թվականի համեմատ այս տարի 98-ով պակասել է  ԲՈԿ մուտքագրվող գործերի քանակը, ինչը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը բացատրում է նրանով, որ շատերը, հասկանալով, որ կարող են խնդիրներ ունենալ համակարգի հետ, իրենց գործերը մշակում են, և հնարավոր է, որ մյուս տարի ավելանա մուտքագրվող գործերի թիվը։

Նա նշեց, որ իրենք մշակել են գիտական հարթակ, որը 1 ամսից կսկսի գործելու է։

«Հարթակում լուսաբանելու ենք ասպիրանտների ամբողջ գիտական գործունեությունը, ինչը մեզ թույլ կտա խուսափել այնպիսի դեպքերից, երբ մարդիկ, ընդհանրապես գիտության հետ չառնչվելով, միանգամից գալիս և ստանում են գիտական աստիճան։ Հիմա այդպիսի մարդիկ ստիպված կլինեն իրենց գիտական քայլը լուսաբանել։ Այն բերելու է  լիակատար թափանցիկություն համակարգի գործունեության մեջ»,- նշեց նա։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության շուրջ առաջացած աղմուկին։

Գոգյանը նշեց, որ ԲՈԿ աշխատակազմը այդ հարցի հետ կապված փորձել է որակումներ չտալ, սակայն երկու կողմերի միջև տեղի ունեցած բախումը «խնդիրը «ջրի երես է դուրս հանել», ինչն էլ երկար շահարկվել է մեդիայում»։

«Նա միակ մարդը չէ, որի ատենախոսության հետ խնդիր եղել է։ Անցած տարի օգոստոսին, թե սեպտեմբերին ես հայտարարեցի, որ երկու ռեկտորի ատենախոսության հետ խնդիր կան, և այդ երկուսը շատ արագ դիմում գրեցին, գնացին, և հանրությունը չիմացավ՝ ում մասին է խոսքը գնում։ Ես ցանկանում եմ  խնդիրները լուծել համակարգային և ոչ թե շոու սարքել։ Իսկ այս դեպքում եղել էր մրցույթ, մրցույթի արդյունքներ, որոշ դասախոսներ վտանգի տակ էին, և տարածվեց թեման։ Վարչապետի անունից հանձնարարական եղավ, հանձնաժողով ստեղծեցինք։ Եթե տեքստը արտագրված չէ, դժվար թե հանձնաժողովի տասը անդամներ ստորագրեին, որ արտագրված է»,- ասաց նա։