Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Սաքունցը՝ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին (տեսանյութ)

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր նախաձեռնել էր «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ փոփոխությունների իրականացման գործընթացն իսկապես սկսված է։

Ըստ նրա՝ խնդրի նկատմամբ մոտեցումը բովանդակային է, ոչ թե ձևական։

«Այս քննարկումը միտված է լինելու՝ հնարավորին չափով թե՛ Կուսակցություններին մասին օրենքում, թե՛ Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն՝ ելնելով ժողովրդավարական պետություններում քաղաքական գործընթացների փորձից։ Ցավոք, մենք մինչև հիմա գտնվել ենք այլ տրամաբանության մեջ, երբ դա ձևական բնույթ էր կրում։ Բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, կատարվել են միայն տեխնիկական, որովհետև քաղաքական դաշտն էլ բովանդակային չի եղել»,- ասաց նա։

Հնարավոր փոփոխությունների մասին Արթուր Սաքունցը մանրամասներ չհայտնեց, քանի որ քննարկումները շարունակվում են։

«Փորձելու ենք մշակել այնպիսի օրենսդրական կարգավորում, որոնք բարենպաստ կլինեն ոչ միայն կուսակցությունների կամ քաղաքական համակարգի ձևավորման, այլ ժողովրդավարական պետության պահանջներին համապատասխանող կուսակցությունների գործելակերպի համար»,- նշեց Արթուր Սաքունցը։