Բացել լրահոսը Փակել լրահոսը
71082856_655355038289787_1805658977711685632_n
A A
Քաղաքականություն

Ալումյանը լսել է, որ նախօրեին դատավորին այցելություններ է եղել, բայց չի ցանկանում քննարկել (տեսանյութ)

Դատականի նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չցանկացավ մեկնաբանել Արման Օրբելյանի դատավարության ժամանակ այն հայտարարությանը, թե նախօրեին դատարավորին այցելություններ է եղել։ Միայն նշեց, որ այդ լուրերը ինքը լսել է, բայց չի ցանկանում քննարկել։

Դիտարկմանը, եթե դատավորին այցելելու հայտարարությունը  չի հիմնավորվում փաստաբանական կողմը, արդյո՞ք  դա մերկապարանոց հայտարարություն չի ընկալվում։ Հայկ Ալումյանը պատասխանեց․

«Շատ ավելի լուրջ փաստեր կան դատախազության մոտ, որոնց ընթացք չի տրվում։  Իմաստ չկա, որ հիմա գնանք ապացուցենք, աղբյուրները հստակեցնենք, դա կդառնա անիմաստ, որովհետև շատ ավելի կոպիտ միջամտություններ են եղել արդարադատության իրականացման մեջ։ Ինչպես օրինակ՝ հայտնի խոսակցությունը ԱԱԾ և ՀՔԾ պետի կամ  դատարանները փակելը։ Եթե նման հանգամանքին որևէ ընթացք չի տրվում, անիմաստ է, որև է այլ հանգամանքի շուրջ դատախազություն դիմելը»։

Հայկ Ալումյանը անդրադարձավ երեկ ՍԴ դատարանի որոշման հետ, կապված՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

«Երեկ հայտարարություն արվեց, թե ՍԴ որոշումը ապօրինի է ։ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը բաց տեքստով  ասում էին, որ Սահմանադրական դատարանի որոշումը լեգիտիմ չէ։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսօր գործը քննող դատավորը խորհրդակցական սենյակում է գտնվում և պետք է որոշի սահմանադրական դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակի, թե ոչ։ Հիմա, եթե երկրի երկու  այդ աստիՃան բարձր պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են, որ ՍԴ որոշումը օրինական չէ, սա ճնշում չէ՞ դատավորի նկատմամբ, սրանից ավելի ուժեղ ճնշում պարզապես հնարավոր չէ մտածել»․ ասաց նա։