Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ պատասխանել է  երեք  լրատվամիջոցների`  Հրապարակի, Ֆակտորի, Արմլուրի  լրագրողների հարցերին։

Անդրադառնալով իր հրաժարականին ու դրա տեքստին՝ նա նշեց, որ այս պահին զերծ կմնա մեկնաբանել հրաժարականի տեքստը։ 

«Այն հրապարակվել է, բոլորը կարդացել են, ծանոթացել են եւ գնահատականը տվել են։ Առաջիկայում եթե անհրաժեշտություն առաջանա, անպայման կմեկնաբանեմ»։

Վանեցյանը նշեց, որ ցանկանում է կոչ անել բոլորին չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն իրեն ներքաշել իրենց խաղերի մեջ․

«Մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար։

Նախկինների խանդավառությունը, որ նկատվում է երեկվանից, ես ուզում ասել, որ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում եւ չփորձվեն խառնվեն իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ։ Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, ու ոնց կշարունակենք»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ որեւէ մեկը թող չփորձի իրեն կապել Միքայել Մինասյանի հետ։ 

«Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջեւ»,- նշեց նա։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում